Մոտարկում
From Wikipedia, the free encyclopedia
Մոտարկում (լատին․՝ proxima - մոտակա), ապրոքսիմացիա, գիտական մեթոդ, երբ առարկան փոխարինվում է որոշակի իմաստով բնօրինակին մոտ, բայց ավելի պարզ մեկ այլ առարկայով։
Մոտարկումը թույլ է տալիս ուսումնասիրել օբյեկտի թվային բնութագրերը և որակական հատկությունները՝ խնդիրը հասցնելով ավելի պարզ կամ հարմար առարկաների ուսումնասիրությանը․ մասնավորապես այնպիսի առարկաների, որոնց բնութագրերը հեշտությամբ հաշվարկվում են կամ որոնց հատկություններն արդեն հայտնի են։ Մոտարկումը օգտակար է նաև այն իրավիճակներում, երբ տեղեկության պակասն անհնարին է դարձնում ճշգրիտ մոդելի կիրառումը։ Մոտարկման տեսակը կախված է հասանելի տեղեկությունից, ճշգրտության անհրաժեշտ աստիճանից, մոտարկվող տեղեկատվության նկատմամբ լուծվող խնդրի զգայունությունից, և մոտարկման արդյունքում հնարավոր ժամանակի ու էներգիայի խնայողությունից։
Թվերի տեսությունն ուսումնասիրում է Դիոֆանտի[1], մասնավորապես` ռացիոնալ և իռացիոնալ թվերի մոտարկումը։ Երկրաչափության մեջ դիտարկվում է բեկյալ կորերի մոտարկումը։ Մաթեմատիկայի որոշ բաժիններ, ըստ էության, ամբողջությամբ նվիրված են ապրոքսիմացիային[2], օրինակ՝ ֆունկցիայի մոտարկումների տեսությունը կամ վերլուծության թվային մեթոդները։
Փիլիսոփայության մեջ՝ փոխաբերական իմաստով, ապրոոքսիմացիան կիրառվում է որպես մոտավորության մեթոդ՝ մոտավոր, ոչ վերջնական բնույթի ցուցիչ։ Օրինակ՝ Սյորեն Կիերկեգորն ակտիվորեն օգտագործել է «մոտավորություն» եզրույթն իր «Վերջնական ոչ գիտական վերջաբան»-ում։