Մոցարտ և Սալիերի
Ալեքսանդր Պուշկինի պիեսներից / From Wikipedia, the free encyclopedia
«Մոցարտ և Սալիերի», Ալեքսանդր Պուշկինի երկրորդ «փոքրիկ ողբերգությունը»։ Պիեսի ստեղծման գաղափարը ծնվել և նախնական սևագիր տարբերակը գրվել է 1826 թվականին՝ Միխայիլովսկ գյուղում։ Առաջին անգամ հրատարակվել է 1831 թվականի վերջին՝ «Հյուսիսային ծաղիկներ» ալմանախում[1]։ 1872 թվականին փոքր-ինչ փոփոխություններով պիեսը օգտագործվել է Ռիմսկի-Կորսակովի կողմից՝ որպես համանուն օպերայի լիբրետո։
Արագ փաստեր Մոցարտ և Սալիերի ռուս.՝ Моцарт и Сальери, Տեսակ ...
Մոցարտ և Սալիերի ռուս.՝ Моцарт и Сальери | |
---|---|
Միխայիլ Վրուբել. 1884 թվականի նկարազարդում (Մոցարտը և Սալիերին լսում են ջութակահար ծերունու նվագը) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Ձև | պիես |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1830 |
Տեսարան | Ավստրիայի էրցհերցոգություն |
Կերպարներ | Անտոնիո Սալիերի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Հրատարակվել է | 1831 |
Թարգմանիչ | Պարույր Միքայելյան |
Հայերեն հրատ. | 1970 |
Mozart and Salieri |
Փակել
Հիմնված լինելով Վ. Ա. Մոցարտի վաղաժամ մահվան պատճառների հետ կապված բազմաթիվ պատմություններից մեկի վրա՝ Պուշկինի «փոքրիկ ողբերգությունը» լայն տարածում ստացավ և զանգվածային գիտակցության մեջ դրանում կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիի ունեցած մասնակցության վերաբերյալ առասպելի ծագման և արմատավորման հիմք դարձավ[2][3][4]։