Մուհամմադ
Արաբ քաղաքական առաջնորդ եւ իսլամի հիմնադիրը / From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ (արաբ․՝ محمد, [mʊˈħæmmæd] (օգնություն • ինֆո), ապրիլի 20, 571[1][2][3], Մեքքա, Հիջազ - հունիսի 8, 632, Մադինա), իսլամի հիմնադիրը[4][5]։ Համաձայն իսլամական ուսմունքի` նա եղել է մարգարե և Աստծո սուրհանդակ, որը եկել է ներկայացնելու և հաստատելու թաուհիդի (միաստվածություն) մասին մարգարեներ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի նախկինում արված քարոզչությունները[5][6][7][8]։ Նա համարվում է իսլամի բոլոր հիմնական ուղղություններում Աստծո վերջին մարգարեն[9]։ Մուհամմադը ողջ Արաբական թերակղզին միավորեց մեկ մուսուլմանական պետության մեջ, և նրա ուսումունքը, ապրելակերպը և Ղուրանը ձևաևորեցին իսլամական կրոնական հավատքի հիմքը։
Մուհամմադ արաբ․՝ أَبُو الْقَاسِمِ مُحَمَّدُ بْنُ عَبْدِ اللهِ بْنِ عَبْدِ الْمُطَّلِبِ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 571[1][2][3] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | հունիսի 8, 632 (61 տարեկան) |
Մահվան վայր | Մադինա |
Գերեզման | Sacred Prophetic Chamber |
Ազգություն | արաբ |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | Հանիֆիականություն և իսլամ |
Երկեր | Ղուրան |
Մասնագիտություն | հովիվ, consignor, վաճառական, Մարգարեները մահմեդականությունում, քարոզիչ, քաղաքական գործիչ և զորավար |
Ամուսին | Խադիջա բինթ Խուվայլիդ, Սաուդա բինթ Զամաա, Հաֆսա բինթ Օմար, Ջուվայրիա բինթ ալ-Հարիս, Աիշա բինթ Աբու Բաքր, Զեյնաբ բինթ Ջահշ, Սաֆիա բինթ Հուայ, Զեյնաբ բինթ Խուզեյմա, Ումմ Սալամա բինթ Աբի Ումայա, Ռամլա բինթ Աբի Սուֆյան, Ռայհանա բինթ Զեյդ, Մարիա ալ-Կիբտիա և Մեյմունա բինթ Հարիս |
Ծնողներ | հայր՝ Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբ, մայր՝ Ամինա բինթ Վահաբ |
Երեխաներ | Աբդուլլահ իբն Մուհամմադ, ալ-Կասիմ իբն Մուհամմադ, Իբրահիմ իբն Մուհամմադ, Զեյնաբ բինթ Մուհամմադ, Ռուկայա բինթ Մուհամմադ, Ումմ Քուլսում բինթ Մուհամմադ և Ֆաթիմա Զահրա |
Muhammad Վիքիպահեստում |
Մուհամմադը ծնվել է մոտավորապես 570 թվականին (փղի տարի) արաբական Մեքքա քաղաքում։ Նա որբացել է վաղ տարիքում և խնամակալության է հանձնվել իր հորեղբայր Աբու Թալիբին։ Աղոթելու համար նա պարբերաբար մի քանի գիշեր փակվել է Հիրա քարանձավում։ Հետագայում` 40 տարեկան հասակում, հայտնել է, որ քարանձավում իրեն է այցելել Գաբրիել հրեշտակապետը[10][11], որտեղ առաջին հայտնությունն է ստացել Աստծուց։ Երեք տարի հետո` 610 թվականին[12], Մուհամմադը սկսեց հրապարակավ քարոզել այդ հայտնությունները[13]՝ հայտարարելով, որ «Աստված միակն է» (թաուիդ), որն ամբողջությամբ իրեն տարավ գործողությունների ճիշտ ուղուն (dīn)[14], և որ ինքը Աստծո մարգարեն և սուրհանդակն է, ինչպես որ մյուս մարգարեները[15][16][17]։ Մուհամմադը ձեռք բերեց մի քանի հետևորդներ և Մեքքայի բազմաստվածության կողմնակիցներից փորձառու թշնամիներ։ Շարունակվող հալածանքներից փախչելու համար նա իր հետևորդներից ոմանց 615 թվականին ուղարկեց Եթովպիայի կայսրություն։ Հետագայում, 622 թվականին նա իր հետևորդների հետ Մեքքայից տեղափոխվեց Մեդինա (Յասրիբ)։ Այս իրադարձությունը՝ հիջրան սկիզբ դրեց իսլամական օրացույցին, որը հայտնի է նաև որպես Հիջրայի օրացույց։ Մեդինայում Մուհամմադը ցեղերին միավորեց Մեդինայի սահմանադրության ներքո։ 629 թվականի դեկտեմբերին` Մեքքայի ցեղերի հետ 8 տարի պարբերաբար տևած կռիվներից հետո, Մուհամմադը բանակը համալրեց 10000 զինվորներով և գրավեց Մեքքան։ Հաղթանակը կանխատեսելի էր, և Մուհամմադը քաղաքը գրավեց քիչ արյունահեղությամբ։ 632 թվականին` հրաժեշտի ուխտագնացությունից վերադառնալուց մի քանի ամիս անց, նա հիվանդացավ և մահացավ։ Նրա մահից հետո Արաբական թերակղզու մեծ մասը ընդունեց իսլամը[18][19]։
Հայտնությունները (յուրաքանչյուրը հայտնի որպես Այաթ «Աստծո նշան»), որոնց մասին հաղորդել է Մուհամմադը, ստեղծեցին Ղուրանի հատվածները։ Ղուրանից բացի` Մուհամմադի ուսմունքները և Սուննան հիմնեցին Հադիսը և Սիրան (կենսագրություն), ինչպես նաև օգտագործվեցին որպես իսլամական օրենքների աղբյուր (տես՝ Շարիաթ)։