![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Turkish_Rhododendron_caucasicum.jpg/640px-Turkish_Rhododendron_caucasicum.jpg&w=640&q=50)
Մրտավարդ
ծառերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Մրտավարդ[1] (լատին․՝ Rhododendron, հին հունարեն ῥόδον rhódon «վարդ» և δένδρον déndron «ծառ» բառերից))[2][3], լեռնվարդ, լաշի, հավամրգազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի կամ փոքր ծառերի ցեղ։ Տերևները հերթադիր են, ամբողջական։ Ծաղիկները երկսեռ են, 5-անդամ, վահանաձև, հովանոցավոր ծաղկաբույլերով, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը տուփիկ է՝ բազմաթիվ դարչնագույն սերմերով։ Հայտնի է մրտավարդի շուրջ 1000 տեսակ՝ տարածված գլխավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։
Մրտավարդ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Rhododendron
| ||||||||||||
|
Հայաստանում աճում է կովկասյան մրտավարդը (լատին․՝ Rhododendron caucasicum), որն ընդգրկված է Հայաստանի կարմիր գրքում, տարածված է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին։ Կովկասյան մրտավարդը բարձրլեռնային գոտում առաջացնում է մացառուտներ, իսկ մերձալպյան գոտում հանդես է գալիս որպես ենթանտառ։ Դեկորատիվ է, շատ տեսակներ աճեցվում են պուրակներում, ջերմոցներում, տնային պայմաններում։ Այս ցեղին են պատկանում նաև ծաղկաբուծության մեջ հայտնի ազալիաները, որոնք սենյակային կամ ջերմոցային ծաղիկներ են։ Նրանց համար ցեղում առանձնացվում է առանձին ենթացեղ կամ սեկցիա[4]։