Յոստայն Գորդեր
From Wikipedia, the free encyclopedia
Յոստայն Գորդեր (նորվ.՝ Jostein Gaarder, օգոստոսի 8, 1952(1952-08-08)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի գրող, մանկագիր։ Ծնվել է Օսլոյում, մանկավարժի ընտանիքում։ Վեպերի, վիպակների, մանկական գրքերի հայտնի հեղինակ է։ Հաճախ գրում է երեխայի անունից՝ հմտորեն ներկայացնելով աշխարհը հայտնաբերող մանկան զարմանքը։ Գորդերի ամենահայտնի գիրքը՝ «Սոֆիայի աշխարհը» (1991 թ., նորվ.՝ Sofies verden, ամբողջական վերնագիրը՝ «Սոֆիայի աշխարհը. Վեպ փիլիսոփայության պատմության մասին»), թարգմանվել է 53 լեզուներով՝ հրատարակվելով ավելի քան 30 միլիոն օրինակով։ 1997 թ. կնոջ հետ հիմնել է Սոֆիայի մրցանակը (իր գրքի անունով), որը տրվում էր «էկոլոգիայի և զարգացման» մեջ ձեռքբերումներ ունեցած անձանց և կազմակերպություններին։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է։ Գորդերի այլ գրքերից են «Նարնջի աղջնակը» (2004, նորվ.՝ Appelsinpiken ), «Մայան» (1999, նորվ.՝ Maya), «Բարև, ո՞վ կա» (1996, նորվ.՝ Hallo? Er det noen her?), «Խորհրդավոր փասյանս» (1990, նորվ.՝ Kabalmysteriet ), «Գորտի ամրոցը» (1988, նորվ.՝ Kabalmysteriet) և այլն։
Յոստայն Գորդեր նորվ.՝ Jostein Gaarder | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1952(1952-08-08)[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[3] |
Մասնագիտություն | ուսուցիչ, վիպասան, փիլիսոփա, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա[3] |
Կրթություն | Օսլոյի համալսարան և Oslo Cathedral School? |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սոֆիայի աշխարհը, Խորհրդավոր փասյանս, Նարնջի աղջնակը |
Պարգևներ | |
Յոստայն Գորդեր Վիքիքաղվածքում | |
Jostein Gaarder Վիքիպահեստում |