Յուժնո-Սախալինսկ
քաղաք Ռուսաստանի արևելքում / From Wikipedia, the free encyclopedia
Յուժնո-Սախալինսկ (1882-1905 թվականներին՝ Վլադիմիրովկա, իսկ 1905-1947 թվականներին՝ Տոյոհարա՝ ճապ.՝ 豊原), քաղաք Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, Սախալին կղզու հարավային մասում։ Սախալինի շրջանի վարչական կենտրոն։ Տարածաշրջանային նշանակության քաղաք[2], քաղաքային շրջանի կենտրոնը Յուժնո-Սախալինսկ քաղաքն է[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Յուժնո-Սախալինսկ | |||||
ռուս.՝ Южно-Сахалинск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1882 թ. | ||||
Մակերես | 164,66 կմ² | ||||
ԲԾՄ | 50 մետր | ||||
Բնակչություն | ▼200 636 մարդ (2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+11 | ||||
Հեռախոսային կոդ | 424 և 4242 | ||||
Փոստային դասիչ | 693000–693101 | ||||
Պաշտոնական կայք | yuzhno-sakh.ru(ռուս.) | ||||
| |||||
Բնակչությունը 180,467 մարդ[4] է (2023 թվական)։ Յուժնո-Սախալինսկից Մոսկվա հեռավորությունը ինքնաթիռով ուղիղ գծով 6640 կմ է, ավտոմոբիլայինը՝ 9280 կմ։
Գտնվում է Սախալին կղզու հարավային մասում, Սուսու գետի վրա, Օխոտսկի ծովից[5] 25 կմ հեռավորության վրա, Ճապոնիայից հյուսիս։ Կլիման բարեխառն մուսսոնային է։
Կղզու ամենամեծ տրանսպորտային հանգույցն է՝ տարածաշրջանային ճանապարհների խաչմերուկի, երկաթուղային կայարանի և օդանավակայանի վայրը։ Այստեղ է գտնվում Սախալինի Պետական համալսարանը և Ռուսական գիտություններիակադեմիայի Հեռավոր արևելյան բաժանմունքը։
Նավթի և գազի արդյունահանումը, ինչպես նաև դրանց վերամշակումը տարածաշրջանի տնտեսության կարևորագույն բաղադրիչներն են, քաղաքում առկա են խոշոր արտասահմանյան նավթային ընկերություններ։