Յուպիտեր LII
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր LII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Քրիստիան Վեյլեթի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2010 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2010 J 2 ժամանակավոր անվանումը[1][3]։
Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Հայտնաբերվել է ...
Յուպիտեր LII | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 8 սեպտեմբեր 2010[1] թ. (Քրիստիան Վեյլեթի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,9[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 20 307 150 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,307[2] |
Սիդերիկ պարբերություն | 588,1 օր[2] |
Թեքվածություն | 150,4° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~0,5 կմ (ենթադրված)[2] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Փակել
Յուպիտեր LII արբանյակը ունի մոտ 1 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 307 150 միլիոն կմ հեռավորության վրա, 588,1 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 150,4° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,307 է[1][2]։
Յուպիտեր LII արբանյակը պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։