Յուպիտեր LIX
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր LIX, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի կողմից 2017 թվականի հունիսի 5-ին[1], և սկզբում անվանվել էր S/2017 J 1:
Արագ փաստեր Յուպիտեր LIX (S/2017 J 1), Հիմնական տվյալներ ...
Յուպիտեր LIX (S/2017 J 1) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 հունիս 2017[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,8[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 547 105 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,397[2] |
Սիդերիկ պարբերություն | 734,2 օր[2] |
Թեքվածություն | 149,2° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Փակել
Արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ[3], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 547 105 կմ հեռավորության վրա, 734,2 օրվա ընթացքում[2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,2° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,397 է[2]։
Արբանյակը պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։