Յուպիտեր LV
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր LV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Բրետ Գլեդմանի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 18 ժամանակավոր անվանումը[1][3]։
Յուպիտեր LV | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 4 ապրիլ 2003[1] թ. (Բրետ Գլեդմանի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,4[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 20 274 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,105[2] |
Սիդերիկ պարբերություն | 588,0 օր[2] |
Թեքվածություն | 146,4° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված)[2] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Յուպիտեր LV արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 274 000 միլիոն կմ հեռավորության վրա, 588,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 146,4° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,105 է[1][2]։
Յուպիտեր LV արբանյակը պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Հայտնաբերումից հետո արբանյակը չէր դիտարկվել և համարվում էր կորսված[5][6][7][8], սակայն այն վերահայտնաբերվեց 2017 թվականին[9]։