Յուպիտեր LVI
From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր LVI, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 27-ին[1], և սկզբում անվանվել էր S/2011 J 2[3][4]:
Յուպիտեր LVI (S/2017 J 1) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 27 սեպտեմբեր 2011[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,6[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 400 981 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,3321[2] |
Սիդերիկ պարբերություն | 731,32 օր[2] |
Թեքվածություն | 148,77° (խավարածրի հարթության նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ[5], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 400 981 կմ հեռավորության վրա, 734,2 օրվա ընթացքում[2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 148,77° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,3321 է[2]։
Արբանյակը պատկանում է Պասիֆեի խմբին[6], որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։
Արբանյակը համարվում էր կորսված հայտնաբերման պահից ի վեր[7][8][9][10], սակայն 2017 թվականին կատարված դիտարկումների արդյունքում, այն վերահայտնաբերվեց և ստացավ հիմնական գրանցում[11]։