Յուրի Մալիշև
From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Վասիլևիչ Մալիշև (ռուս.՝ Ю́рий Васи́льевич Ма́лышев, օգոստոսի 27, 1941(1941-08-27), Նիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1999(1999-11-08), Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային տիեգերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1980)։
Յուրի Մալիշև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1941(1941-08-27) |
Ծննդավայր | Նիկոլաևսկ (Վոլգոգրադի մարզ), Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1999(1999-11-08) (58 տարեկան) |
Մահվան վայր | Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Leonikha |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1977) |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Yury Malyshev Վիքիպահեստում |
Ավարտել է Խարկովի օդաչուական բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1963) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1977)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1967 թվականին։ 1980 թվականի հունիսի 5-8-ին, Վլադիմիր Ակսյոնովի հետ, որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով։ Հունիսի 6-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ-36» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ-6» կայանով՝ Լեոնիդ Պոպովի և Վալերի Ռյումինի հետ։ Մալիշևն ու Վլադիմիր Ակսյոնովը վայրէջք են կատարել «Սոյուզ Տ-2» տիեզերանավով 1980 թվականի հունիսի 9-ին։