Նատո Վաչնաձե
From Wikipedia, the free encyclopedia
Նատո Վաչնաձե (ի ծնե անուն՝ Նատալյա Գեորգիի Անդրոնիկովա,վրաց.՝ ნატო ვაჩნაძე, հունիսի 4 (17), 1904, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - հունիսի 14, 1953(1953-06-14)[1], Զուգդիդ, Վրաստան), վրացի խորհրդային կինոդերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի։
Նատո Վաչնաձե վրաց.՝ ნატო ვაჩნაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4 (17), 1904 |
Ծննդավայր | Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 14, 1953(1953-06-14)[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Զուգդիդ, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Նիկոլայ Շենգելայա և Anatoli Kacharava? |
Երեխա(ներ) | Գեորգի Շենգելայա և Էլդար Շենգելայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կինոյում նկարահանվել է 1920-ական թվականներին։ Համր կինոյի շրջանում խաղացել է գլխավորապես վրացական գրականության էկրանավորումներում՝ Նինո («Ավազակ Արսենը», վրացական ժողովրդի պոեմի մոտիվներով, 1924), Նունու («Անարգանքի սյան մոտ», ըստ Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924), Ֆատի («Ձիավորը «Ուայլդ-Վեստից», ըստ Նինաշիձեի «Ո՞վ է մեղավոր» վեպի, 1925)։ Ստեղծել է ոգեշունչ, քնարական կերպարներ։ Հնչուն կինոյի լավագույն դերերից են՝ Թամար («Վերջին դիմակահանդեսը», 1934), Նենո («Արսեն», 1937), Նանի («Ոսկեգույն հովիտ», 1937)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941)։