Նիկոլայ Դոբրոլյուբով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբով (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Добролю́бов, հունվարի 24 (փետրվարի 5), 1836[1][2][3], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][1][3] - նոյեմբերի 17 (29), 1861[4][1][2][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3]), ռուս գրական քննադատ, հրապարակախոս, բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Նիկոլայ Դոբրոլյուբով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24 (փետրվարի 5), 1836[1][2][3] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][1][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 17 (29), 1861[4][1][2][…] (25 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Գրական անուն | -бов և Н. Лайбов |
Մասնագիտություն | գրական քննադատ, լրագրող, բանաստեղծ, գրող, փիլիսոփա և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գլխավոր մանկավարժական ինստիտուտ |
Nikolay Dobrolubov Վիքիպահեստում |
Ծնվել է քահանայի ընտանիքում։ Սովորել է հոգևոր սեմինարիայում, 1853-1857 թվականներին՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտում։ 1856 թվականից հանդես է եկել «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրի էջերում, մեկ տարի անց դարձել դրա քննադատական-մատենագիտական բաժնի ղեկավարը։ Հիմնադրել և խմբագրել է նաև ամսագրի երգիծական բաժինը («Սվիստոկ»)։ 1860-1861 թվականներին բուժվելու նպատակով ապրել է Արևմտյան Եվրոպայում (գլխավորապես՝ Իտալիայում)՝ շարունակելով ակտիվ գրական աշխատանքը։ Մահացել է թոքախտից։
Դոբրոլյուբովի աշխարհայացքը ձևավորվել է Ղրիմի պատերազմի տարիներին, զարգացման հասել հեղափոխական իրադրության շրջանում (1859-1861)[փա՞ստ]։ Նրա լավագույն գրական-քննադատական հոդվածներն են համարվում՝ «Ի՜նչ է օբլոմովականությունը», «Խավարի թագավորություն», «Լույսի շող խավարի թագավորության մեջ» և այլն։ Լինելով Բելինսկու, Գերցենի և Չեռնիշևսկու հեղափոխական գործի անմիջական շարունակողը՝ իր ուղին սկսել է հեղափոխական դեմոկրատիզմից։ Կեցության ու գիտակցության փոխհարաբերության, բնության զարգացման հարցերը մեկնաբանևլիս Դոբրոլյուբովը հետևողական մատերիալիստ էր, իսկ հասարակության հեռանկարը կապում էր գյուղացիական հեղափոխության և սոցիալիզմի հետ, որի իրագործմանը ձգտում էր հասնել գյուղական համայնքի միջոցով՝ շրջանցելով կապիտալիստական զարգացման ուղին։ Դա նախամարքսյան Ուտոպիական սոցիալիզմի արտահայտությունն էր։ Դոբրոլյուբովի մտքի խորությունն ու ինքնատիպությունը երևան են եկել, ամենից ավելի, նրա գրական-գեղագիտական հայացքներում։ Նա տվել է Օստրովսկու և Գոնչարովի, Տուրգենևի, Շչեդրինի, Դոստոևսկու և շատ ուրիշների ստեղծագործության խոր բնութագրեր։ Ընդհանրացնելով 50-60-ական թվականների ռուս գրականության փորձը՝ հարստացրել է ռեալիզմի և ժողովրդայնության տեսությունը մի շարք նոր կողմերով։ Առաջադրել է գրականության մեջ «ժողովրդի կուսակցություն» ունենալու խնդիրը, ընդգծել ռեալիստական մեթոդի մեծ ուժը, որն օգնում է բացահայտելու կյանքի ճշմարտությունը, հիմնավորել, այսպես կոչված՝ «ռեալ քննադատության» տեսությունը։ Դոբրոլյուբովի պոեզիան աչքի է ընկնում «քաղաքացիական ակտիվությամբ, հեղափոխական կրքոտությամբ»։ Բազմաթիվ երգիծական ոտանավորներում ծաղրևլ է ինքնակալական-ճորտատիրական կարգերը, լիբերալների խոսքի ու գործի հակասությունը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը Դոբրոլյուբովին և Չեռնիշևսկուն կոչել են «երկու սոցիալիստական Լեսսինգ», իսկ Լենինը խոսել է նրանց «հետևողական, մուժիկական դեմոկրատիզմի» մասին։ Դոբրոլյուբովի առանձին հոդվածներ և բանաստեղծություններ հայերեն թարգմանվել են սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից։