Նինվե
From Wikipedia, the free encyclopedia
Նինվե[1](աքքադերեն՝ Ninwe, եբրայերեն՝ נינוה, Nīnewē; հուն․՝ Νινευη; լատին․՝ Nineve; արաբ․՝ نينوى, Naīnuwa), մ.թ.ա. VIII—VII դարերում Ասորեստանի մայրաքաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում, Տիգրիս գետի ձախ ափին՝ Կույունջիկ բլրի վրա։ Հին հույները կարծում էին, որ Նինվե քաղաքի անվանադիրն է Նինոսը։ Այն հնագույն քաղաքներից մեկն է, որը հատկապես կարևոր նշանակություն է ունեցել Սենեքերիմի թագավորության շրջանում։ Այդ ժամանակներում քաղաքն ուներ 7,5 կմ² տարածք։