Նիտերոյ
From Wikipedia, the free encyclopedia
Նիտերոյ (պորտուգալերեն՝ Niterói. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[niteˈɾɔj]]], [[Միջազգային հնչյունական այբուբեն|[nitɛˈɾɔj]]]), քաղաք և համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում, Գուանաբարա ծովածոցի ափին։ Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է[2]։ 1834-1894 և 1903-1975 թթ. եղել է նահանգի վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 129,375 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 511,786. այս ցուցանիշով նահանգում գրավում է հինգերորդ, իսկ մարդկային զարգացման ինդեքսով՝ առաջին տեղը[3] Individually, it is the second municipality with the highest average monthly household income per capita in Brazil[4]: Բացի այդ, կրթությանն առնչվող ցուցանիշներով տասներեքերորդն է ամբողջ Բրազիլիայում[5]։ Նիտերոյին տրվել են Nikity, Nicki City, Cidade Sorriso («Ժպիտ քաղաք») մականունները։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նիտերոյ | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 22, 1573 թ. | ||||
Մակերես | 133,916 կմ² | ||||
ԲԾՄ | 0±1 մետր, 16 մետր | ||||
Բնակչություն | ▲515 317 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 21 | ||||
Փոստային դասիչ | 24000-000 | ||||
Պաշտոնական կայք | niteroi.rj.gov.br | ||||
| |||||
2011 թվականի հունիսին Getulio Vargas Foundation-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով Նիտերոյը դասակարգվել է որպես Բրազիլիայի ամենահարուստ քաղաք, որի բնակչության 55.7%-ն ընդգրկված են A դասի, 85.9%-ը՝ A և B դասերի B մեջ։ Քաղաքը Ռիո դե Ժանեյրո նահանգի ֆինանսական, առևտրային և արդյունաբերական գլխավոր կենտրոններից է և գործարարության համար ամենաբարենպաստ պայմաններ ապահովող բրազիլական լավագույն 100 քաղաքների ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։
Նիտերոյը 1573 թվականի նոյեմբերի 22-ին հիմնադրել է տուպի հնդկացիական ցեղի առաջնորդ Արարիբոյան, որին հետագայում բռնությամբ դավանափոխ են արել, դարձրել կաթոլիկ և ի պատիվ պորտուգալացի ծովագնաց-հետազոտող Մարտին Աֆոնսու դե Սոուզայի վերանվանել են Մարտին Աֆոնսու։ Այսպիսով՝ Նիտեռոյը բրազիլական միակ քաղաքն է, որ հիմնադրվել է տեղաբնիկների կողմից[6][7]։
Համայնքի սահմանագծի ներսում է ընկած 1991 թվականին ստեղծված Serra da Tiririca ազգային պարկի շուրջ 2400 հեկտարը[8]։