Շախմատային օլիմպիադա 2014
From Wikipedia, the free encyclopedia
41-րդ շախմատային օլիմպիադա, կազմակերպվել է ՖԻԴԵ-ի կողմից, որը ունեցել է բաց[1] և կանացի մրցաշարեր, ինչպես նաև՝ շախմատի մասսայականացմանն ուղղված այլ միջոցառումներ։ Տեղի է ունեցել Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում 2014 թվականի օգոստոսի 1-14-ը[2]։
41-րդ շախմատային օլիմպիադա | |
---|---|
41-րդ շախմատային օլիմպիադայի խորհրդանիշ | |
Մեկնարկի ամսաթիվ | 1 Օգոստոսի 2014 (2014-08-01)–14 Օգոստոսի 2014 (2014-08-14) |
Մասնակիցներ | 1,570 (881 in open and 689 in women's section) |
Թիմեր | 177 (Open) 136 (Women) |
Երկրներ | 172 (Open) 131 (Women) |
Venue | Mackhallen |
Վայր | Թրոմսյո, Նորվեգիա |
Open | 01 Չինաստան 02 Հունգարիա 03 Հնդկաստան |
Women | 01 Ռուսաստան 02 Չինաստան 03 Ուկրաինա |
Open | |
Women | Նանա Ձագնիձե |
Ընդհանուր առմամբ մասնակցել են 1,570 շախմատիստներ, որոնցից 881-ը բաց, 689-ը՝ կանանց բաժնում[3][4]։ Բաց բաժնում 172 երկրից մասնակցում էր 177 հավաքական, իսկ կանանց բաժնում՝ 131 երկրից 136 հավաքական։ Առաջին մրցակցային միջոցառումը տեղի է ունեցել Մաքհալենում։ Միջոցառման գլխավոր մրցավարը Հունաստանի միջազգային մրցավար Պանագիոտիս Նիկոլոպոլոսն էր[5]։ Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ութ պաշտոնական դեսպաններից մեկն էր։ Նա նաև նովեգական հավաքականներից մեկի անդամ էր[6][7]։
Չինաստանը առաջին անգամ հաղթել է բաց առաջնությունում, մինչդեռ Ռուսաստանը երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տարել կանաց բաժնում (ընդհանուր առմամբ Ռուսաստանը հաղթել է երեք անգամ)։ Չինացի Յուի Յանին, որ խաղում էր երրորդ տախտակի վրա, և վրացի Նանա Ձագնիձեն, ով խաղում էր առաջին տախտակի վրա, համապատասխանաբար բաց և կանանց բաժիններում ամենահաջողակ շախմատիստներն էին[8]։ Այն նաև վերջին մրցակցային առաջնությունն էր Յուդիթ Պոլգարի համար, ով համարվում է պատմության ամենաուժեղ կին շախմատիստը[9][10][11][12]։ Խաղալով որպես Հունգարիայի բաց հավաքականի պահեստային խաղացող՝ իր հավաքականի հետ վաստակել է արծաթե մեդալ՝ տանելով չորս հաղթանակ, մեկ պարտություն և մեկ ոչ-ոքի։