Շատորու
կոմունա Ֆրանսիայում / From Wikipedia, the free encyclopedia
Շատորու (ֆր.՝ Châteauroux, ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), Էնդրի դեպարտամենտի վարչական կենտրոնը Կենտրոնական Ֆրանսիայում (Բերրի նախկին դքսություն)` Օռլեանից հարավ ընկած ճանապարհին, որը Փարիզը կապում է Թուլուզի հետ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շատորու | |||||
ֆր.՝ Châteauroux[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 25,54 կմ² | ||||
ԲԾՄ | 154 մետր | ||||
Բնակչություն | ▼42 968 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 36000[3] | ||||
Պաշտոնական կայք | chateauroux-metropole.fr(ֆր.) | ||||
| |||||
Փակել
Քաղաքը առաջացել է ամրոցի շուրջ, որը 10-րդ դարում հիմնադրել է իշխան Ռաուլ դե Դեոլը, մինչև 1623 թվականը պատկանել է Շովինիայի բարոններին[4]։ Ամրոցի ներկայիս շինությունը, որը զբաղեցնում է քաղաքային վարչակազմը, կառուցվել է 15-րդ դարից ոչ ուշ։ Լյուդովիկոս XV-ը Շատորուի դքսուհու կոչում է շնորհել իր ֆավորիտին` Մարի Անն դե Մայի Նելին[4]։