Շաքարի ճակնդեղ
From Wikipedia, the free encyclopedia
Շաքարի ճակնդեղ (Beta vulgaris L), թելուկազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Beta ցեղին պատկանող տեխնիկական մշակաբույս։ Մշակվում է մարդու սննդի համար կարևոր նյութի՝ շաքարի ստացման համար։
Շաքարի ճակնդեղ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Beta vulgaris L | |||
Արեալ | |||
|
Մշակումն ունի նաև կերային նշանակություն։ Տերևները կազմում են արմատի քաշի 30-50 %-ը։ 100 կգ արմատը պարունակում է 25,7, իսկ տերևը՝ 19,5 կերային միավոր։
Շաքարի ճակնդեղի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր։ Շաքարի ճակնդեղի տերևներից պատրաստված ալյուրն ամինաթթուների կազմով քիչ է տարբերվում առվույտի ալյուրից. չորացած տերևի մեկ կիլոգրամը պարունակում է 75-80 գրամ մարսելի պրոտեին, որն օգտակար է համարվում խոշոր եղջերավոր անասունների և խոզերի համար։
Ունի նաև մեծ ագրոտեխնիկական հատկություն։ Որպես շարահերկ բույս այն լավագույն նախորդ է հանդիսանում մի շարք կուլտուրաների, հատկապես գարնանացան հացաբույսերի համար։
Շաքարի ճակնդեղն առաջին անգամ հետազոտվել է 16-րդ դարում։ Ճակնդեղի մեջ բյուրեղային շաքարը գերմանացի գիտնական Անդրեաս Զիգիզմունդ Մարկգրաֆի կողմից հայտնաբերվել է 1747 թվականին և միաժամանակ հաստատվել, որ ճակնդեղից ստացված շաքարը ոչնչով չի տարբերվում շաքարեղեգնից ստացված շաքարից[1]։ Շաքարի ճակնդեղը լայն չափով սկսվել է վերամշակվել 18-րդ դարի վերջերից։
2011 թվականի դրությամբ աշխարհում շաքարի ճակնդեղի առավել խոշորածավալ արտադրող երկրներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան[2]։