Շաքի (գետ)
գետ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Շաքի, գետ Յաղլըսյունեի, Յաղլիսյունեյ, Շաքե, Հայաստանի Սյունիքի մարզում[1], Որոտանի ձախ վտակը[2]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Ծղուկ լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2560 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 16,4 կմ2։ Գետահովիտը Ս-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (64%), վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 2 մ3/վ է։ Գետահովտում կան աղբյուրներ, գետի վրա՝ ջրվեժներ, որոնցից ամենաբարձրը Շաքիի ջրվեժն է (18 մ)։ Գետի վրա կառուցվել է Շաքիի ջրէկը (1936 թ.)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Շաքի, Բնութագիր ...
Շաքի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 18 կմ |
Ավազանի մակերես | 16,4 կմ² |
Ջրի ծախս | 2 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծղուկ |
Գետաբերանի տեղակայում | Որոտան |
Կոորդինատներ | 39°33′00″ հս․. լ. 45°59′28″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Փակել