Շիրակ (հանդես)
հանդես / From Wikipedia, the free encyclopedia
Շիրակ (հանդես), գրական, քաղաքական և հասարակական հանդես (կիսամսյա, ամենամսյա, շաբաթական)։ Լույս է տեսել 1905—1907, 1909 թվականներինին, Ալեքսանդրիայում (1905—1906), Կահիրեում (1906—1907), Կոստանդնուպոլսում (1909)։ Խմբագիր-տնօրեններ՝ Վահան Թեքեյան, Միքայել Կյուրճյան, խմբագիր՝ Արփիար Արփիարյան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Նյութեր է տպագրել համիդյան կոտորածների հետևանքների, հայության, նրա գրականության ու մշակույթի վիճակի, Թուրքիայի ներքին կացության, հայ-ռուսական հարաբերությունների և այլ հարցերի մասին։ Հիշարժան են Վ․ Թեքեյանի «Թուրքիան կրնա՝ բարեկարգվիլ», Ա․ Արփիարյանի Հայաստան և Ռուսիա» (1905), «Ռուսիո հետ» (1906) հոդվածները։ Գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, արևելահայ, ռուս և եվրոպական գրողների ստեղծագործություններ, գրախոսական-քննադատական հոդվածներ, մամուլի տեսություններ։ Աշխատակցել են Գրիգոր Զոհրապը, Երվանդ Օտյանը, Դանիել Վարուժանը, Լևոն Բաշալյանը, Մ․ Տամատյանը, Ա. Ալպոյաճյանը, Ա․ Ղազիկյանը, Պ․ Հինդլյանը և ուրիշներ։