Շոկոլադ
From Wikipedia, the free encyclopedia
Շոկոլադ կամ տուրմ, սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները[1][2]։ Մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում մայաներն ու ացտեկները, պատրաստել են շոկոլադե խմիչքներ[3]։ «Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան «chocolâtl» բառից[4]։
cioccolato di Modica? | |
---|---|
Ենթատեսակ | աշխուժացնող սննդամթերք, սննդային բաղադրամաս, համեմունք, functional food? և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Մեզոամերիկա |
Ստեղծման տարեթիվ | մ. թ. ա. 1750 |
Հիմնական | chocolate liquor?, շաքար, cocoa butter?, cocoa bean?, T. cacao, cocoa? և բուսական յուղ |
Chocolate Վիքիպահեստում |
Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել։ Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում։ Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը։ Երբ կակաոյի զանգվածը հեղուկացվում է ջեռուցմամբ, ստացվում է շոկոլադի լիկյոր։ Լիկյորը նույնպես կարող է սառեցվել և վերամշակվել՝ առաջացնելով երկու բաղադրիչ՝ կակաոյի մածուկներ և կակաոյի յուղ։ Եփվող շոկոլադը, որը կոչվում է դառը շոկոլադ, պարունակում է տարբեր չափերով, առանց շաքարի հավելման կակաոյի մածուկներ և կակաոյի յուղեր։ Եփվող կակաոյի փոշին, որը ավելի շատ մանրաթել է պարունակում, քան կակաոյի յուղը, կարող է մշակվել հացահատիկային կակաոյի արտադրությամբ։ Շոկոլադի մեծ մասը այսօր սպառվում է քաղցր շոկոլադի, կակաոյի մածուցիկների, կակաոյի յուղի կամ ավելացված բուսական յուղերի և շաքարի համադրության ձևով։ Կաթնային շոկոլադը քաղցր շոկոլադ է, որը պարունակում է կաթի փոշի կամ խտացրած կաթ։ Սպիտակ շոկոլադը պարունակում է կակաոյի կարագ, շաքարավազ և կաթ, բայց ոչ մաքուր շոկոլադ։
Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ։ Շոկոլադե տարաբնույթ նվերները (օրինակ` ձվերը, սրտերը, մետաղադրամները) ավանդական են արևմտյան որոշ տոների, այդ թվում՝ Սուրբ Ծննդյան, Զատկի, Վալենտինի օրվա և Խանուկայի տոների ժամանակ։ Շոկոլադը նաև օգտագործվում է սառը և տաք խմիչքներում, ինչպիսիք են շոկոլադե կաթը և տաք շոկոլադը, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կակաոյի կրեմը (creme de cacao):
Թեև կակաոն ստեղծվել է Ամերիկայում, Արևմտյան Աֆրիկայի երկրներում, մասնավորապես՝ Կոտ դ'Իվուարը և Գանան 21-րդ դարում կակաոյի առաջատար արտադրողներն են, որոնք կազմում են համաշխարհային կակաոյի մատակարարման մոտ 60 %-ը։
Արևմտյան Աֆրիկայում կակաոյի գյուղատնտեսության մեջ ներգրավված մոտ երկու միլիոն երեխաների ստրկությունը և թրաֆիքինգը 2018 թվականին մեծ մտահոգության տեղիք է տվել[5][6]։ Այնուամենայնիվ, երեխաների համար պայմանների բարելավման միջազգային փորձերը ձախողվել են աղքատության, դպրոցների բացակայության, համաշխարհային կակաոյի պահանջարկի ավելացման, կակաոյի ավելի ինտենսիվ գյուղատնտեսության և երեխաների աշխատանքի շարունակական շահագործման պատճառով[5]։