Ոչ վերբալ հաղորդակցություն
ազդանշաններ ուղարկելու և ստանալու միջոցով անխոս (հիմնականում տեսողական) հաղորդակցության գործընթաց / From Wikipedia, the free encyclopedia
Ոչ վերբալ հաղորդակցություն, մարդկանց միջև շփում առանց բառերի։ Այն ներառում է տեսողական ազդանշանների օգտագործում, ինչպիսիք են մարմնի լեզուն, հեռավորությունը և ֆիզիկական միջավայրը, տեսքը։ Դա կարող է նաև ներառել ժամանակի օգտագործումը և տեսողական ընկալումը խոսելու ու լսելու ընթացքում։
Այնպես ինչպես բանավոր խոսքն է պարունակում որ վերբալ տարրեր, օրինակ՝ ձայնի որակ, արագություն, բարձրություն, խոսելու ոճ, ինչպես նաև տաղաչափական հատկանիշներ՝ ռիթմ, ինտոնացիա և սթրես, այնպես էլ գրավոր տեքստերը ունեն ոչ վերբալ տարրեր, ինչպիսիք են ձեռագիրը, գրելաոճը, բառերի դասավորությունը։ Ինչևիցե, ոչ վերբալ հաղորդակցման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված է անհատների միջև փոխգործունեությանը, որը կարելի է բաժանել երեք հիմնական ոլորտների՝ միջավայրի պայմանները, որտեղ շփումը տեղի է ունենում, հաղորդակցման ֆիզիկական բնութագիրը, փոխգործունեության ընթացքում հաղորդակցվողների պահվածքը։
Ոչ վերբալ հաղորդակցությունը ներառում է գիտակցական և անգիտակցական գործընթացների կոդավորուն ու ապակոդավորումը։ Կոդավորումը գործընթաց է, որն ապահովում է դեմքի արտահայտությունները, ժեստերը և կեցվածքը։ Ապակոդավորումը ստացված ինֆորմացիայի մեկնաբանումն է՝ հիմնվելով նախորդ փորձի վրա։
Ուղեղի միայն մի փոքր հատվածն է պատասխանատու վերբալ հաղորդակցման համար։ Օրինակ մանկիկները իրենց հույզերը արտահայտում են դեմիք շարժումների միջոցով՝ դարձնելով դեմքը հաղորդակցման գլխավոր օրգանը։ Երբ երեխաները դառնում են վերբալ հաղորդակցվողներ, նրանք ենթագիտակցորեն սկսում են ուշադրություն դարձնել դեմքի արտահայտություններին, ձայնի տոնայնությանը և այլ ոչ վերբալ տարրերին։
Մշակույթը նույնպես կարևոր դեր ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ, և դա մեկն է այն ասպեկտներից, որն ազդում է ուսուցման կազմակերպման վրա։ Այս առումով, ուսուցման գործընթացը կախված չէ բանավոր հաղորդակցումից, ավելի շուտ, ոչ խոսքային հաղորդակցումն է ծառայում է որպես հիմնական միջոց, որը ոչ միայն կազմակերպում է միջանձնային փոխազդեցություն, այլև փոխանցում մշակութային արժեքներ, և երեխաները դեռ երիտասարդ տարիքից սովորում են, թե ինչպես պետք է մասնակցել այս համակարգին։