Ուկրաինացիները Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինացիները Հայաստանում (ուկրաիներեն՝ Українці у Вірменії) հաստատվել են 19-րդ դարի կեսերին, երբ «Փոքր Ռուսիայից» Անդրկովկաս են փոխադրվել «կոզակներ»՝ Ռուսական կայսրության հարավային սահմանները ամրապնդելու համար։ Ուկրաինացիների մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
1989 թ. տվյալներով ՀԽՍՀ-ում բնակվում էր 8,3 հզ ուկրաինացի[1], սակայն անկախությանը հաջորդող և տնտեսական ճգնաժամի տարիներին նրանց մեծ մասը հեռացել են։ 2001 թվականին Հայաստանում բնակվում էր 1,6 հզ ուկրաինացի[2]։ 2012 թ. պայմաններով Հայաստանում բնակվում է 2.000 ուկրաինացի[փա՞ստ]: