Չառլզ Կովալ
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Կովալ (անգլ.՝ Charles Thomas Kowal, նոյեմբերի 8, 1940(1940-11-08), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 28, 2011(2011-11-28)[1], Cinebar, Lewis County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, ինչպես նաև հայտնաբերել է երկու մոլորակի արբանյակ։ 1961-ից 1984 թվականները աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Մաունթ Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, աստղագետի պաշտոնում։ 1970-ից 1981 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 22 աստերոիդ, որոնցից 18-ը հայտնաբերել է միանձնյա[2]։ Այս աստերոիդների մեջ էր նաև աստերոիդների նոր դասի, կենտավրոսների, ներկայացուցիչ Քիրոնը, և մի քանի մերձերկրային աստերոիդներ։ Կովալը նաև հայտնաբերել է Յուպիտերի երկու նոր արբանյակներ, 4 գիսաստղեր և մի քանի տասնյակ գերնոր աստղեր։
Չառլզ Կովալ Charles Thomas Kowal | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1940(1940-11-08) Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 28, 2011(2011-11-28)[1] (71 տարեկան) Cinebar, Lewis County, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լեհաստան |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Պարգևներ |
Աստղագիտության մեջ արած ներդրման համար 1979 թվականին Կովալին է շնորհվել Ջեյմս Կրեյգ Ուոթսոնի մեդալը[3]։ Նրա պատվին է անվանվել խառնարան Պլուտոնի վրա։
Չարլզ Կովալը մահացել է 2011 թվականի նոյեմբերի 28-ին 71 տարեկան հասակում[4]։