Չոգորի
բարձրությամբ երկրորդ լեռնագագաթն աշխարհում Ջոմոլունգմայից հետո / From Wikipedia, the free encyclopedia
Չոգորի կամ К2 (ուրդու՝ کے ٹو, հինդի՝ के२), բարձրությամբ երկրորդ լեռնագագաթն աշխարհում Ջոմոլունգմայից հետո։ Բարձրությունը 8611 մ է։ Ութ հազար մետր բարձրություն ունեցող գագաթների մեջ ամենահյուսիսայինն է։ Այն Բալտորո լեռնաշղթայի մաս է կազմում։ Գտնվում է Քաշմիրի (ենթարկվում է Պակիստանին) և Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար մարզի սահմանին` Կարակորում լեռնահամակարգում, որ տեղակայված է Հիմալայներից հյուսիս-արևմուտք։ «Չոգորի» անվանումը արևմտատիբեթական բալթի լեզվում նշանակում է «բարձր», «լեռ»։
Արագ փաստեր Չոգորի, Տեսակ ...
Չոգորի | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Պակիստան և Չինաստան |
Վարչատարածքային միավոր | Taxkorgan Tajik Autonomous County? |
Լեռնաշղթա | Baltoro Muztagh? |
Մասն է | յոթ երկրորդ բարձունքներ, Ութհազարականներ և ultra-prominent peak? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 8611 մետր |
Հարաբերական բարձրություն | 4020 մետր[1] |
Անվանված է | Կարակորում, 2 և Henry Haversham Godwin-Austen? |
Փակել