Պետական դավաճանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պետական դավաճանություն (լատին․՝ perduellio, անգլ.՝ high treason, ֆր.՝ lese majeste, ռուս.՝ госуда́рственная изме́на), ծանր հանցագործություն, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է այն պետության կամ միապետի դեմ, որի քաղաքացին կամ հպատակն է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա։ Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն։ Յուրաքանչյուր երկրի Քրեական օրենսգիրք պետական դավաճանության համար սահմանում է իր բարձրագույն պատիժը։