Պլուտոն (դիցաբանություն)
հին հունահռոմեական առասպելաբանությունում մահվան և անդրշիրիմյան թագավորության աստված / From Wikipedia, the free encyclopedia
Պլուտոն (հին հունարեն՝ Πλούτων, լատին․՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը։ Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը։
Պլուտոն | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Հադես, Dis Pater?, Օրկուս և Aita? |
Հայր | Սատուրն |
Քույր/Եղբայր | Վեստա, Glauca?, Յուպիտեր, Նեպտուն, Կերես և Յունոնա |
Ամուսին | Պրոզերպինա |
Pluto (mythology) Վիքիպահեստում |
Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը[1]։ Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա։ Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ։ Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ։ Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում։ Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ։ Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով։
Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան[2] և Տևրիկյան խաղերը [3]։