Պորտալ (գիտական ֆանտաստիկա)
From Wikipedia, the free encyclopedia
Գեղարվեստական ստեղծագործություններում, գիտաֆանտաստիկ գրքերում, կինոնկարներում և համակարգչային խաղերում պորտալ բառով նշանավորում են հրաշագործ, բարդ տեխնոլոգիական սարքերը, որոնց միջոցով կարելի է ակնթարթորեն տեղափոխել մարդկանց կամ իրեր մեծ տարածությունների վրա, երբեմն նույնիսկ ժամանակների միջև։ Օրինակ «Stargate»[1] և «Startrek»[2] բազմասերիանոց ֆիլմերում և համանուն գրքաշարերում, բազմաթիվ համակարգչային խաղերում, ինչպես օրինակ «Portal» և «Portal 2»[3] «Mass Effect» և «Mass effect 2»[4], Դրյու Կարպիշինի, Հարրի Հարրիսոնի, Դեյվիդ Վեբերի, Էրիկ Ֆլինտի և շատ ուրիշ ֆանտաստ գրողների գրած գրքերում։ Սովորաբար դրանցով կատարվում են միջաստեղային կամ միջտարածաչափային ֆանտաստիկ ճամփորդություններ, դեպի անցյալ կամ ապագա ակնթարթային թռիչքներ, և պորտալները ճանապարհ են բացում դեպի այլ աշխարհներ, տիեզերքներ կամ գոյության տարածաչափեր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պորտալ (այլ կիրառումներ)