Պուշկին (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Պուշկին (մինչև 1918 թվականը կոչվել է Ցարսկոյե Սելո, իսկ 1918 թվականից մինչև 1937 թվականը՝ Դետսկոյե Սելո), Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի դաշնային նշանակության քաղաք[3], իսկ 1936 թվականից մտել է Լենինգրադի վարչական ենթակայության տակ։ Համարվում է տուրիստական, գիտական, ուսումնական և ռազմա-արդյունաբերական խոշոր կենտրոն։ Ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկը, որպես «Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և հուշարձանների հարակից համալիրներ»[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուշկին | |||||
ռուս.՝ Пушкин | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1710 թ. | ||||
Մակերես | 2013 կմ² | ||||
Բնակչություն | 109 885 մարդ (հունվարի 1, 2018)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 812 | ||||
Փոստային դասիչ | 196601–196609 | ||||
| |||||
Բնակչությունը՝ 106 087 մարդ (2017)։
Քաղաքի միջով է անցնում Սանկտ Պետերբուրգ-Վիտեբսկ երկաթուղային գիծը, նրա տարածքում առկա են Ցարսկոյե Սելո երկաթուղային կայարանը և Դետկոելսկայա կայարանը։ Սանկ Պետերբուրգի, Վիտեբսկի կայարանի և Ցարսկոյե Սելոյի միջև եղած հեռավորությունը կազմում է 23 կիլոմետր[5]։ Սանկտ Պետերբուրգի Պոչտամտը և Պուշկինի № 1 կապի բաժանմունքը գտնվում են 24 կիլոմետր հեռավորության վրա[6][7]։ Քաղաքը գտնվում է Մերձնևյան դաշտավայրի սահմանին։