Պրաքսիդիկե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Պրաքսիդիկե (հուն․՝ Πραξιδίκη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 7 ժամանակավոր անվանումը[1][3]։
Պրաքսիդիկե (Յուպիտեր XXVII) Praxidike | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,2[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 21 147 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,230[2] |
Սիդերիկ պարբերություն | 625,3 օր[2] |
Թեքվածություն | 149,0° (խավարածրի հարթության նկատմամբ) 143° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~3,5 կմ (ենթադրված) |
Զանգված | ~4,3×1014 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Պրաքսիդիկեն ունի մոտ 7 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 147 000 միլիոն կմ հեռավորության վրա, 625,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,0° խավարածրի հարթության նկատմամբ (143° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,230 է[1][2]։
Պրաքսիդիկեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության պատիժի աստվածուհի Պրաքսիդիկեի անունով[5]։