Ջերմային ճառագայթում
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմային ճառագայթում, ջերմաստիճանային ճառագայթում, նյութի ներքին էներգիայի հաշվին առաջացող[1] էլեկտրամագնիսական ճառագայթում։ Ունի հոծ սպեկտր, որի մաքսիմումը կախված է նյութի ջերմաստիճանից։ Վերջինիս բարձրացումով աճում է առաքվող ջերմային ճառագայթման ընդհանուր էներգիան, իսկ մաքսիմումը տեղաշարժվում է կարճ ալիքների տիրույթը։ Ջերմային ճառագայթում են առաքում, օրինակ, շիկացած մետաղի մակերևույթը, Երկրի մթնոլորտը, սպիտակ թզուկը[1][2] և այլն։