Ջրծաղիկ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Ջրծաղիկ, սուր վարակիչ հիվանդություն, որը փոխանցվում է կամ հարուցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով։ Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։
Ջրծաղիկ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Ջրծաղկի վիրուս |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում[1] և կոնտակտային փոխանցում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ներառուկ[1], տենդ[1], հոգնածություն[1], գլխացավ[1], low-grade fever?, ավշային հանգույցների բորբոքում, papule?, macula?, erosion? և քոր |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Direct fluorescent antibody?, ELISEA? և real-time polymerase chain reaction? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և մանկաբուժություն |
ՀՄԴ-10 | B01 |
Chickenpox Վիքիպահեստում |