From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական դաշինքը միջազգային պայմանագիր է ազգային անվտանգության ապահոցման նպատակով, որով կողմերը համաձայնվում են փոխադարձ պաշտպանության և աջակցության ճգնաժամային իրավիճակում, սակայն մինչ ճգնաժամը[1]։ Ռազմական դաշինքները տարբերվում են կոալիցիաներից, ոչ վերջինս ձևավորվում է երբ ճգնաժամն արդեն առկա է[1]։
Ռազմական դաշինքները կարող են դասակարգվել որպես պաշտպանական պակտեր, չհարձակման պայմանագրեր[2]։ Դաշինքները կարող են լինել գաղտնի (սովորաբար կնքվում էին 1870-ից 1916 թվականներին) կամ հանրային[3]։
Ռազմական դաշինքները կարող են կապվել կոլեկտիվ անվտանգության համակարգերի հետ, սակայն բնույթով կարող են տարբեր լինել։ 1950-ական թվականներին ԱՄՆ Պետական դեպարտամենտի հուշագրով բացատրվեց տարբերությունը պատմականորեն։ Դաշինքները ձևավորվում են «կողմերի համապատասխան ազգայնական շահերը առաջ տանելու համար և նախատեսում էին համատեղ ռազմական գործողություններ, եթե կողմերից մեկը այդպիսի նպատակներ հետապնդելով ներքաշվի պատերազմի մեջ։» Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը «ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն ուղղված է ագրեսիայի դեմ։ Դրա նպատակը չէ փոխել ուժերի դասավորվածությունը»[4]։
Ռազմական դաշինքի մեջ մտնելու պետությունների ակնհայտ նպատակն է պաշտպանվել այլ երկրներից։ Ակնուամենայնից երկրները նաև մտնում եմ ռազմական դաշինքի մեջ, որպեսզի հարաբերությունները պարզեն հատուկ պետության հետ կամ հակամարտություն հրահրեն հատուկ պետության դեմ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.