Ռազմատուգանք
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմատուգանք կամ ռեպարացիա (լատին․՝ reparatio` վերականգնում), վնասահատուցում, պատերազմից հետո պարտված երկրի կառավարության կողմից հաղթողին վճարվող տուրք պատերազմի ընթացքում պատճառված վնասների համար։ Հատուցման ծավալն ու բնույթը պետք է համապատասխանի նյութական վնասին (համաչափության սկզբունք)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առաջին անգամ որոշվել է գանձել 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագրով ու վերսալյան համակարգի այլ պայմանագրերով, որտեղ արձանագրվել է Գերմանիայի ու նրա դաշնակիցների պատասխանատվությունը՝ պատերազմի հետևանքով Անտանտի երկրների բնակչությանը պատճառած վնասի համար։ Իրականում այդ պայմանագրերում ռեպարացիան քողարկված ռազմատուգանք էր։