Ռետինոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ռետինոլ, այլ կերպ վիտամին A1, վիտամին, որը հայտնաբերվում է սննդի մեջ և օգտագործվում որպես սննդային հավելում[1]։ Որպես հավելում այն օգտագործվում է վիտամին А-ի անբավարարությունը բուժելու և կանխելու համար։ Վիտամին А-ի անբավարարությունը հանգեցնում է քսերօֆթալմիայի[2]։ Այն շրջաններում, որտեղ վիտամինի անբավարարությունը հաճախ է հանդիպում, ռիսկային խմբերին խորհուրդ է տրվում տարեկան մի քանի անգամ օգտագործել վիտամինի մեկ մեծ դոզա[3]։ Ռետինոլը օգտագործվում է նաև կարմրուկով վարակվածների շրջանում՝ բարդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով[3]։ Ռետինոլը ընդունում են կա՛մ բերանացի, կա՛մ միջմկանային ներարկումների ձևով[2]։
Նույնացուցիչներ | |
---|---|
IUPAC անվանում
(2E,4E,6E,8E)-3,7-դիմեթիլ-9-(2,6,6-տրիմեթիլցիկլոհեքս-1-են-1-իլ)նոնա-2,4,6,8-տետրաեն-1-ոլ
| |
CAS համար | 68-26-8 |
PubChem CID | 445354 |
DrugBank | 00162 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.621 |
Ռետինոլի նորմալ դոզաները հանդուրժելի են[2]։ Բարձր դոզաները կարող են պատճառ հանդիսանալ լյարդի մեծացման, մաշկի չորության կամ A վիտամինի ավիտամինոզի[2][4]։ Հղիության ընթացքում բարձր դոզաները կարող են վնաս հասցնել երեխային[2]։ Ռետինոլը պատկանում է վիտամին A-ի ընտանիքին[2]։ Վիտամին A-ի այս և այլ ձևերը անհրաժեշտ են տեսողության, մաշկի պահպանման և մարդու զարգացման համար[2]։ Ռետինոլը օրգանիզմում փոխակերպվում է ռետինալի և ռետինոյաթթվի, որոնց միջոցով էլ գործում է[1]։ Սննդային աղբյուրներ են հանդիսանում ձկնեղենը, կաթնամթերքը և միսը[1]։
Ռետինոլը հայտնաբերվել է 1909-ին, առանձնացվել՝ 1931-ին և առաջին անգամ սինթեզվել՝ 1947-ին[5][6]։ Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի՝ առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի շարքում[7]։ Ռետինոլը հասանելի է որպես ջեներիկ և տրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրում ռետինոլի մեծածախ արժեքը ամեն 500,000 միավորի համար կազմում է US$0.02–0.30[8]։ ԱՄՆ-ում այն շատ թանկ չէ[9]։