Ռոման Պոլանսկի
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ռոման Պոլանսկի (անգլ.՝ Roman Polanski, իրական անունը` Ռայմունդ Ռոման Լիբլինգ, օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…], Փարիզ[4]), հետպատերազմյան տարիների խոշորագույն ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ։ Աշխատել է Լեհաստանում (1953-1962 թթ.), Մեծ Բրիտանիայում (1963-1967 թթ.), ԱՄՆ-ում (1968-1976 թթ.) և Ֆրանսիայում (1976 թ-ից)։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների, այդ թվում` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»` ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած ձեռքբերումների համար, «Օսկար», «Սեզար», «Ոսկե գլոբուս», BAFTA` լավագույն ռեժիսորական աշխատանքի, ինչպես նաև եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս»` լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի և կինեմատոգրաֆի զարգացման համար կատարած ներդրումների համար։
Ռոման Պոլանսկի ֆր.՝ Roman Polanski | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, բնավորության դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
Ամուսին | Բարբարա Կվյատկովսկայա-Լաս, Շերոն Թեյթ և Էմմանուել Սենյե |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000591 |