Ռոմանս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանս (իսպ.՝ romance, ուշ լատիներեն romanice, բառացի՝ ռոմաներեն, այսինքն՝ իսպաներեն), կամերային երաժշտական բանաստեղծական ստեղծագործություն՝ գրված ձայնի համար գործիքի նվագակցությամբ (նշանակությամբ հաճախ հավասարվում է ձայնին)։ Ի տարբերություն երգի, ռոմանսի երաժշտությունը բանաստեղծության ընդհանուր տրամադրության արտահայտումից բացի, հետևում է տեքստի մանրամասներին, բացահայտում հույզերի նրբին անցումները։