Սասուն
From Wikipedia, the free encyclopedia
Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գավառակ, Երկիր ...
Գավառակ | ||
---|---|---|
Սասուն | ||
Երկիր | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթԲիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Գենջի գավառ | |
Այլ անվանումներ | Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսան, Սանսուն, Սասոն, Սասունք, Վերին դաշտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 60 000 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] | |
Տեղաբնականուն | սասունցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Փակել
Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ Սասունը հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։ Հետագա դարերում բուն Սասունի և հարակից գավառները տնտեսական և քաղաքական առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Սասուն ընդհանրական անվանումը։