Սարսափ (ժանր)
ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Սարսափ, ֆանտաստիկ գեղարվեստական գրականության ժանր, որը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»[1]։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Հաճախ սարսափ գեղարվեստական երկի կենտրոնական սպառնալիքը կարող է մեկնաբանվել որպես՝ հասարակության ամենամեծ վախերի մետաֆոր։