Սեբուանո
From Wikipedia, the free encyclopedia
Սեբուանո, Ավստրոնեզյան լեզվաընտանիքին պատկանող լեզու։ Հիմնականում օգտագործվում է Ֆիլիպիններում։ Ունի շուրջ 20 միլիոն լեզվակիր, հիմնականում Կենտրոնական Վիսարյայում, արևելյան Նեգրոս կղզու շրջանում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոի հիմնական մասում, որոնց մեծ մասը պատկանում են Վիսայյա էթնիկ խմբին[3]։ Այսպես կոչված Վիսայան լեզվաընտանիքի լեզուներից ամենամեծ տարածում ունեցող լեզուն է և սերտորեն կապված է այլ Ֆիլիպինո լեզուներին։
Սեբուանո | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Binisayâ? |
Երկրներ | Ֆիլիպիններ[1] |
Խոսողների քանակ | 15 900 000 մարդ (2019)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Visayan Academy of Arts and Letters? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | ceb |
ԳՕՍՏ 7.75–97 | себ 587 |
ISO 639-2 | ceb |
ISO 639-3 | ceb |
Cebuano language Վիքիպահեստում |
Այն ունի մայրենի լեզվակիրների ամենամեծ քանակը Ֆիլիպինների բնակչության շրջանում, չնայած պաշտոնապես չի ուսուցվել դպրոցներում կամ համալսարաններում մինչև 2012 թվականը[4]։ Այն լինգվա ֆրանկա է համարվում Կենտրոնական Վիսարյայի, արևելյան Նեգրոս կղզում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոյի հիմնական մասում։ Սերբուանո անվանումը ծագել է Սեբու կղզու անունից, որը լեզվի նախահայրենիքն է[5][6]։ Սեբուանոն նաև Արևմտյան Լեյտեյի հիմնական լեզուն է, ակնհայտորեն Օրմոքում և քաղաքի շրջակա այլ մունիցիպալիտետներում[7]։ ISO 639-2 եռանիշ կոդը՝ ceb է,սակայն չունի ISO 639-1 երկնիշ կոդ։