Սեմյուզ
գետ, որը հոսում է Բելգիայի և Ֆրանսիայի տարածքով / From Wikipedia, the free encyclopedia
Սեմյուզ (վալոներեն՝ Simwès, հաճախ Smwès ձևով, գերմ.՝ Semoy, Sesbach, լյուքսեմբուրգերեն՝ Setzbaach, Ֆրանսիայում՝ Semoy), գետ, որը սկիզբ է առնում Արդեններ լեռներից, հոսում է Բելգիայի և Ֆրանսիայի տարածքով և միանում Մաաս գետին, որի աջ վտակն է։
Սեմյուզ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 210 կմ |
Ավազանի մակերես | 1329 կմ² |
Ջրի ծախս | 35 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արլոն |
Գետաբերանի տեղակայում | Մաաս |
Կոորդինատներ | 49°40′54″ հս․. լ. 5°49′13″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Rulles?, Antrogne?, Membrette?, Saint-Jean?, Vierre?, Aleines?, Bohan?, Ruaumolin?, Ruisseau de Rebais?, Gros Fays?, Muno?, Parfondruth? և Vieille Riviere? |
Երկիր | Բելգիա և Ֆրանսիա |
Ջրահավաք | Մաասի ավազան |
Սեմյուզի ակունքը Բելգիայի Լյուքսեմբուրգ նահանգի Արլոն քաղաքում է, որը գտնվում է Լյուքսեմբուրգի մեծ դքսության սահմանին։
Հոսելով դեպի արևմուտք՝ այն անցնում է բելգիական Բոհան սուր Մեյուզ գյուղով և մտնում Ֆրանսիայի տարածք, որտեղ Մոնտերմե համայնքից մոտ 10 կմ հեռու միանում է Մաաս գետին։ Գետի ընդհանուր երկարությունը 210 կիլոմետր է։ Գետի ափի մյուս բնակայարերից են Շեմուն, Ֆլորանվիլը, Հերբյոմոն, Բույոնը և Վրես սյուր Սյոման (բոլոը Բելգիայում)։
Անվան ամենավաղ փաստաթղթերը թվագրված է 2-րդ դարից որպես SESMARA։ Դա ավելի վաղ է, քան գերմանական ներգաղթը տարածաշրջան։ Միջնադարում կիրառվել են Sesomirs (664), Sesmarus (950), Sesmoys (1104) և Semoir տարբերակները (1244)։
Գետն անվանումը ստացել է տարածքում աճող բազմատեսակ ծխախոտների պատճառով[1]։