![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Saint-Cloud%252C_general_view%252C_painting_by_Allegrain_%25E2%2580%2593_Ch%25C3%25A2teau_de_Versailles_%2528adjusted%2529.jpg/640px-Saint-Cloud%252C_general_view%252C_painting_by_Allegrain_%25E2%2580%2593_Ch%25C3%25A2teau_de_Versailles_%2528adjusted%2529.jpg&w=640&q=50)
Սեն Կլու (պալատ)
պալատ / From Wikipedia, the free encyclopedia
Շատո Սեն Կլու պալատ (ֆր.՝ Le château de Saint-Cloud), Փարիզի կենտրոնից մոտավորապես 10 կմ արևմուտք՝ Օ-դը-Սեն գավառում տեղակայված թագավորական պալատ, որից հիանալի տեսարան է բացվում Սենայի և Փարիզի վրա։ Գտնվում է Սեն Կլու քաղաքի տարածքում։ Սեն Կլու պալատը կապված է եղել Ֆրանսիայի պատմության բազմաթիվ իրադարձությունների հետ[1]։ Կառուցվել է մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակներում (1658-1784) Օռլեանի տան դքսերի կողմից, որոնց պատկանել է Սեն Կլու դաստակերտը։ Կլասիցիզմի ոճով կառուցված ֆրանսիական ճարտարապետության ադամանդ, որը կառուցվել էր Լյուդովիկոս XIV-ի եղբոր՝ Օռլեանի դքսի պատվերով, հետագայում Լյուդովիկոս XVI -ը ձեռք է բերել և նվիրել է Մարի Անտուանետին։ Այստեղ հանդիպումներ են կազմակերպել Նապոլեոն I և Նապոլեոն III կայսրերը։ Պալատը չի հասել մեր օրերը, սակայն պալատական զբոսայգին 17-րդ դարի վիճակում գրեթե անփոփոխ պահպանվել է և Ֆրանսիայի խոշորագույն զբոսայգիներից մեկն է։ Այն պուրակային ճարտարապետության բարձրագույն վարպետության հիանալի նմուշ է[2][3]։
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պալատ և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Ճարտարապետ | Պիեռ Ֆոնտեն |
Ստեղծում | 1570 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Սեն Կլու |
Շինության ձև | լանդշաֆտային |
Պատկանում է | Ֆրանսիական պետություն |
Պատվիրատու | Ֆիլիպ I |
Ներկա վիճակ | գոյություն չունի |
![]() |