Սեռական երկձևություն
միևնույն տեսակի օրգանիզմում երկու ձևերի առկայություն, որոնք տարբերվում են մորֆոֆիզիոլոգիական հատկանիշներով, բայց ապրում են նույն վայրում / From Wikipedia, the free encyclopedia
Սեռական երկձևություն[1], դիմորֆիզմ (հին հունարեն՝ δι — երկու, μορφή — ձև) արուների և էգերի միջև մարմնի կառուցվածքի, գունավորման, բնազդների (ինստինկտների) և մի շարք այլ հատկանիշների տարբերություններ։ Արտահայտվելով տարբեր ֆիզիկական բնութագրերիչներով այն դրսևորվում է մի շարք կենդանիների մոտ[2]։
- Մարմնի չափս Կաթնասունների և հավազգի թռչունների մեծ մասի մոտ արուները ավելի մեծ են, ծանր, քան էգերը։ Բազմաթիվ թռչունների (հատկապես գիշատիչ թռչունների), երկկենցաղների և հոդվածոտանիների մոտ էգերը սովորաբար ավելի մեծ են, քան արուները։
Կրիաների և օձերի մոտ էգերն ավելի մեծ են, քան արուները։ Իսկ մողեսների մոտ, որպես կանոն, արուներն են ավելի զանգվածեղ են քան էգերը, բացառությամբ գեկոնի, որի էգերին ևս մեծ չափսը բնորոշ է։
- Արտաքին ծածկույթ Արուներն ունեն թավ մազածածկույթ՝ մորուք, առյուծների ու բաբունների մոտ՝ բաշ։
- Գունավորում Գարնանը թռչունների փետուրներում հայտնվում են զարդարանքներ, որոնք դրսևորվում են գունավորման զարմանք պատճառող մեծ բազմազանությամբ։ Գունավորման մի շարք դրսևորումներ են արտահայտվում նաև հոդվածոտանիների մի շարք ներկայացուցիչների մոտ։ Թիթեռների արուներն ու էգերը, որպես կանոն տարբեր գունավորումներով են արտահայտում իրենց մարմնի տեսքը։ Երկկենցաղներից այն լավ արտահայտված է տրիտոնների մոտ։ Այս կենդդանիների արուները զուգավորման շրջանում ունենում են փորի վառ գունավորում և մեջքի հատվածում լավ արտահայտված ատամնավոր սանր։
- Մաշկի կառուցվածք Մի շարք կենդանիների՝(եղջերուներ) մաշկի կառուցվածքում հատկապես բնութագրական են եղջյուրները, իսկ իգական սեռի կաթնասուն առանձնյակների մոտ կրծքագեղձերի արտահայտված ձևը։ Աքաղաղների մոտ դրսևորվում է վառ գունավորմամբ կատարներ։
- Ատամների կառուցվածք Արու ծովափոկերի, վայրի խոզերի մոտ լավ արտահայտված են ժանիքների առկայությունը։
Որոշ կենդանիներ՝ առաջին հերթին ձկները, սեռական երկձևություն են դրսևորում միայն զուգավորման ընթացքում։ Ըստ մի տեսության՝ սեռական երկձևությունն ավելի ցայտուն է, այնքան տարբեր են երկու սեռերի ներդրումները սերունդ խնամելու գործում։ Դա նաև կենդանիների մոտ լավ արտահայտված բազմակնության մակարդակի ցուցիչ է։