Սթիվ ՄաքՄանաման
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սթիվ ՄաքՄանաման (անգլերեն՝ Steve McManaman, փետրվարի 11, 1972(1972-02-11)[1][2][3], Բութլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանության գծում, վինգերի[4] և խաղարկողի դիրքում[5] Անկացրել է իր կարիերան 20-րդ դարի եվրոպական ֆուտբոլի ամենահաջողակ ակումբներից երկուսում[6], «Լիվերպուլ ՖԱ» և «Ռեալ Մադրիդ», այնուհետև խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», արտասահամանյան ակումներում նվաճած տիտղոսների քանակով Մաքմանամանը համարվում է ամենատիտղոսակիր և ամենահաջողակ անգլիացի ֆուտբոլիստներից մեկը[7]։
Սթիվ ՄաքՄանաման անգլ.՝ Steve McManaman | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Սթիվեն Մաքմանաման | ||
Ազգությունը | անգլիացի | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1972 | ||
Ծննդավայր | Լիվերպուլ, Անգլիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1988-1990 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1989-1999 1999-2003 2003-2005 1989-2005 |
Լիվերպուլ Ռեալ Մանչեսթեր Սիթի Արդյունքը |
274(46) 94 (8) 35 (0) 403 (54) | |
Ազգային հավաքական | |||
1991-1993 1994-2001 |
Անգլիա մինչև 21 Անգլիա |
7 (1) 37 (3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մաքմանամանը առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է, որին հաջողվել է երկու անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, ինչպես նաև եղել է առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով երկու անգամ հաղթել է այդ խաղարկությունում ոչ անգլիական թիմերի կազմում։ 2008 թվականին նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը արտերկրում հանդես եկող անգլիացի TOP-10 ֆուտբոլիստների ցանկում, Կևին Կիգանից և Ջոն Չարլզից հետո[8]։