Սմբատ Սպարապետ
From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Սպարապետը (1208[1][2][3][…] - 1276[1][2][3][…] կամ մարտի 6, 1276)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։
Արագ փաստեր Սմբատ Սպարապետ, Ծնվել է ...
Սմբատ Սպարապետ | |
---|---|
Ծնվել է | 1208[1][2][3][…] |
Մահացել է | 1276[1][2][3][…] կամ մարտի 6, 1276 |
Մասնագիտություն | պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Կոստանդին Գունդստաբլ, մայր՝ Ալիծ Հեթումյան |
Երեխաներ | Լևոն Հեթումյան |
Sempad the Constable Վիքիպահեստում |
Փակել
Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա (1226-1270 թթ.) արքայի anashjj
Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։