From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Մելիքի Դանիելյան (մայիսի 4, 1895[1], Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1944[1], Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար։
Սմբատ Դանիելյան | |
---|---|
մայիսի 4, 1895[1] - հուլիսի 30, 1944[1] (49 տարեկան) | |
Ծննդավայր | Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ[1], Կովկասյան արշավանք[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Վիստրել (1931)[1] |
1916 թվականին ավարտել է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը, 1931 թվականին՝ Մոսկվայի «Վիստրել» դասընթացները։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-1918)՝ Կովկասյան ռազմաճակատում։ 1923-1932 թվականներին ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում, ապա՝ ԲԳԿԲ Բաքվի ուսումնական կենտրոնում։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Կալինինյան ռազմաճակատի գործողություններին, Կովկասի ճակատամարտին (1942-1943)։ 1944 թվականին 1-ին մերձբալթյան ռազմաճակատում եղել է 18-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Բելառուսիայի («Բագրատիոն» ռազմագործողություն) և Լիտվայի ազատագրմանը, որտեղ և զոհվել է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.