Սոնսորոլ (նահանգ, Պալաու)
From Wikipedia, the free encyclopedia
Սոնսորոլ (անգլ.՝ Sonsorol), նահանգ Արևելյան Ասիայում գտնվող Պալաու կղզի-պետության կազմում։ Այն Պալաուի 16 նահանգներից մեկն է։ Բնակչությունը 2014 թվականի տվյալներով կազմում է 42 մարդ, իսկ տարածքը՝ 3,12 քառ. կմ։ Մայրաքաղաքը Դոնգոսարու փոքրիկ գյուղն է։
Արագ փաստեր Սոնսորոլ շրջանանգլ.՝ Sonsorol, Երկիր ...
Սոնսորոլ շրջան անգլ.՝ Sonsorol | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Պալաու | ||
Կարգավիճակ | Նահանգ | ||
Մտնում է | Պալաու | ||
Վարչկենտրոն | Դոնգոսարու | ||
Խոշորագույն քաղաք | Դոնգոսարու | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Հիմնական լեզու | Սոնսորոլերեն, պալաուերեն | ||
Բնակչություն (2014) | 42 | ||
Խտություն | 13 | ||
Ազգային կազմ | Պալաուցիներ, Ֆիլիպինցիներ | ||
Կրոնական կազմ | Քրիստոնյաներ | ||
Տարածք | 3,12 | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
ISO 3166-2 կոդ | PW | ||
Հեռախոսային կոդ | +680 | ||
Ինտերնետ-դոմեն | .pw | ||
Փակել
Նահանգը բաղկացած է չորս կղզիներից՝ Ֆաննա,Սոնսորոլ, Պուլո Աննա և Մերիր։
Խատոխոբեյ նահանգի հետ կազմում է Հարավարևմտյան Պալաու կղզիները։ Տեղի բնակիչները խոսում են սոնսորոլ լեզվով՝ չուկական լեզուներից։ Պետությունը հիմնադրվել է 1984 թվականի մայիսի 1-ին։ 2016 թվականի ապրիլի 29-ից Լաուրա Ի. Մայլսը նահանգի նահանգապետն է․ վերընտրվել է երկրորդ անգամ[1]։