Սումատրա
From Wikipedia, the free encyclopedia 0
Սումատրա (Sumatra), կղզի Մալայան կղզեխմբի արևմտյան մասում, Մեծ Զոնդյան կղզեխմբում։ Գտնվում է հասարակածի երկու կողմերում։ Պատկանում է Ինդոնեզիային։ Տարածությունը մոտ 435 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▲60 000 000 մարդ (2021)[2]։ Ափագծերը կտրտված են թույլ, դրանց երկարությամբ հանդիպում են կորալային խութեր, հարավարևմտյան․ ափի երկարությամբ ձգվում է Բարիսան լեռնահամակարգը։ Կան բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում՝ Կերինչի գործող ամենաբարձր հրաբուխը (3805 մ)։ Հանդիպում են ցեխային հրաբուխներ, կարստային սարահարթեր։ Կղզու արևելքում տարածված է ալյուվիալ հարթավայր (մեծ մասամբ ճահճապատ)։
Արագ փաստեր Սումատրա, Տեսակ ...
Սումատրա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա[1] |
Երկիր | Ինդոնեզիա |
Երկարություն | 1700 կմ |
Լայնություն | 370 կմ |
Ամենաբարձր կետ | Կերինչի |
ԲԾՄ | 12 մետր |
Շրջանագծի երկարություն | 4869 կմ |
Մակերես | 473 481 կմ² |
Մասն է | Մեծ Սունդայի կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Մեծ Սունդայի կղզիներ |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
Փակել