Սուտակ
թանկարժեք քար / From Wikipedia, the free encyclopedia
Սուտակ (լատին․՝ rubens, rubinus — կարմիր, կարմրավուն), թանկարժեք քար, միներալ, կորունդի տարատեսակ, դասվում է օքսիդների դասին, եռանկյուն համակարգ է։ Կարծրությունը Մոոսի սանդղակով 9 է, խտությունը՝ 3,97 - 4,05 գ/սմ³: Ունի անիզոտրոպական հատկություն[4]։ Կարմիր շպինելից տարբերվում է բյուրեղների ձևով, այլ դեպքերում՝ մեծ դժվարությամբ, օրինակ՝ մանրադիտակով։ Կարմիր գունավորումը ստանում է քրոմի խառնուրդի շնորհիվ[5]։ Կարմիր կորունդները կոչվում են սուտակ, կապույտները՝ շափյուղա։ Բաց գունավորում ունեցող շափյուղաները կամ ոսկերչական որակի անգույն կորունդը կրում է «լեյկոշափյուղա» անվանումը։ Սուտակի և շափյուղայի աստղաձև տարատեսակները վառ արտահայտված աստերիզմով մշակվում են կաբոշոնի տեսքով։
Սուտակ | |
---|---|
Սուտակի բնական բյուրեղները, Տանզանիա | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Հանքանյութերի ամբողջություն |
Բանաձև (կրկնվող միավորը) | ալյումինի օքսիդ և քրոմ, Al2O3:Cr |
Բյուրեղի սիմետրիա | (վեցանիստ սկալենոեդրալ, H-M սիմվոլ։ (3 2/մ), տարածական խումբ՝ R3c[1] |
Նույնականացում | |
Գույն | Համարյա անգույնից մինչև վարդագույնի, կարմիրի երանգներ, ալ կարմիր |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Սահմանափակ շերտավոր վեցանիստ պրիզմաներ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային |
Թերթականություն | Չունի |
Բեկում | Կոնքոիդալ, փխրուն |
Դիմադրողականություն | Փխրուն |
Մոոսի կարծրություն | 9.0 |
Փայլ | Ենթադամանտին, ապակենման, մարգարտային |
Շերտեր | սպիտակ |
Թափանցիկություն | թափանցիկ, կիսաթափանցիկ |
Ձգողականություն | 3.97 – 4.05 |
Օպտիկական հատկություններ | միառանցք - |
Բեկման ցուցանիշ | nω=1.768–1.772 nε=1.760–1.763 |
Երկճառագայթաբեկում | 0.008 |
Պլեոքրոիզմ | Ուժեղ՝ մանուշակակարմիր - նարնջակարմիր |
Դիսպերսիա | 0.018 |
Ուլտրամանուշակագույն ճառագայթում | կարմիր՝ երկար ալիքների տակ |
Ծանոթագրություններ | [2] |
Ենթակատեգորիա | Կորունդ[3], թանկարժեք քար և շափյուղա |
Արհեստական սուտակները առաջին անգամ սինթեզվել են 1904 թվականին ֆրանսիացի քիմիկոս Օգյուստ Վերնեյլի կողմից[5]։
Կիրառվում է ոսկերչական և ժամագործական արդյունաբերության մեջ, ինչպես նաև քվանտային էլեկտրոնիկայում[6]։