Սուրբ Իսահակի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Իսահակի տաճար (պաշտոնական անվանումը՝ Սուրբ Իսակիոս Դալմատացու տաճար), ուղղափառ խոշոր տաճար Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Սուրբ Իսահակի հրապարակում։ Ունի թանգարանի կարգավիճակ։ Գրանցվելով 1991 թվականին՝ քաղաքի կրոնական համայնքը հնարավորություն է ստացել այստեղ կատարել քրիստոնեական պատարագ։ Ներկայումս տաճարում պատարագներ անց են կացվում ամեն օր, բացառությամբ չորեքշաբթի օրվա։ Նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով։ Շատ պատմաբաններ այս հանգամանքը կապում են Պետրոսի ծննդյան հետ, քանի որ ցարը ծնվել է սրբի հիշատակման օրը՝ մայիսի 30-ին։
Սուրբ Իսահակի տաճար | |
եկեղեցի | |
---|---|
Սուրբ Իսահակի տաճարը երեկոյան | |
Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
Երկիր | Ռուսաստան |
Կրոնադավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | գործող եկեղեցի, թանգարան |
Ճարտարապետ(ներ) | Օգյուստ Ռիկար Մոնֆերրան |
Ճարտարապ. ոճ | ուշ կլասիցիզմ |
Կառուցման սկիզբ | 1819 թվական |
Կառուցման ավարտ | 1858 թվական |
Կառուցվել է 1818—1858 թվականներին ճարտարապետ Օգյուստ Ռիկար Մոնֆերանի կողմից։ Տաճարի կառուցումը ղեկավարել է ցար Նիկոլայ I-ի կողմից։ Շինարարական խումբը ղեկավարել է Կառլ Օպպերմանը։
Տաճարի պաշտոնական օծումը տեղի է ունեցել 1858 թվականի մայիսի 30-ին (հին տոմարով հունիսի 11-ին) Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Էլստլյանդիայի և Ֆինլանդիայի պատրիարք Գրիգորի Պոստնիկովի կողմից։
Մոնֆերանի տաճարը, իր հաշվով, չորրորդն է, որը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում՝ ի պատիվ Իսակիոս Դալմատացուն։
Տաճարի ընդհանուր բարձրությունը կազմում է 101,5 մ[1], իսկ ներքին հրապարակը ավելի քան 4000 մ²։